Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Օր 3-րդ

Օր 3-րդ
05.03.2025 | 10:38

Պահքի երրորդ օրը աղոթքս նվիրում եմ մեր եղբայրներին և քույրերին։

Ամենակարող Աստված, շնորհակալ եմ, որ արժանացրել ես եղբայր (քույր) ունենալու երջանկությանը։

Տուր եղբորս ուժ, կարողություն և երջանիկ լինելու հնարավորություն։

Թող շատանան ու բարգավաճեն մեր եղբայրներն իրենց ընտանիքով։

Թև ու թիկունք մեր Հայրենիքի պաշտպաններին, հատուկ աչքով նայիր, փրկյա չարից ու թշնամուց։

Որտեղ կարիք լինի հուշիր և պահապան եղիր վտանգներից։

Ամենակարող վահան դարձիր զինվոր եղբայրներիս թշնամու զենքի առաջ։

Տեր Աստված զերծ պահիր քույրերին և եղբայրներին նյութական` ժառանգության, գույքի, ունեցվածքի հետ կապված վեճերի մեջ մտնելուց։

Թող ոչ մի պայմանականություն սեպ չխրի մի հորից ու մորից ծնված զավակների հարաբերությունների մեջ։

Ամենակարող Աստված, անձնվեր սիրով օժտիր մեզ մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ։

Եվ թող այս անկեղծ, ոչ ձևական, կամ ցուցադրական աղոթքս ես թաքուն ամեն օր մի անկյունում անեմ, բայց միայն Դու այն տեսնես ու լսես, որ միշտ պահապան լինես եղբորս (քրոջս):

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ